Իրաքի բանակը պատրաստվում է ԻՊ-ից ազատագրել Ռամադին

Իրաքի բանակը պատրաստվում է ԻՊ-ից ազատագրել Ռամադին

Իրաքի զինվորականները Ռամադի քաղաքի բնակչությանը 72 ժամ են տվել քաղաքը լքելու համար: Այդ մասին հայտարարությունը նրանք տարածել են ռազմական ինքնաթիռներից նետված թռուցիկների միջոցով:



«Դա նշանակում է, որ առաջիկա ժամերին կսկսվի խոշոր ազմական գործողություն՝ քաղաքի կենտրոնը ,իսլամական պետություն, ահաբեկչական խմբավորման ուժերից ազատագրելու ուղղությամմբ»,- հայտարարել է Իրաքի ԶՈւ ներկայացուցիչը



Ներկա պահին քաղաքը դեռևս գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման տիրապետության տակ; Մինչ այս Իրաքի բանակը փորձեէ քաղաքն ազատագրել գրոհով, որի ընթացքում հաջողվել է գրավել միայն Թամիմ շրջանը: ԱՄՆ հետախուզության տվյալներով՝  Ռամադիում առայժմ ամրացած է 600-1000 գրոհային: