Թեհրանում օդի աղտոտվածության պատճառով դասեր չեն լինի

Թեհրանում օդի աղտոտվածության պատճառով դասեր չեն լինի

Իրանի իշխանությունները փակել են Թեհրանի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները՝ օդի ուժեղ աղտոտման պատճառով, հայտնում է Associated Press-ը:



Հայտնի է, որ ուսումնական հաստատությունները երկրի մայրաքաղաքում փակված կմնան առնվազն երկու օր: Իշխանությունները նշել են, որ ստեղծված իրավիճակը ոչ անվտանգ է առողջության համար:



Դպրոցներ են փակվել նաև Սպահան ու Արաք քաղաքներում: