Air France-ի օդանավում հայտնաբերվածը հազիվ թե ռումբ լինի

Air France-ի օդանավում հայտնաբերվածը հազիվ թե ռումբ լինի

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, Քենիայում արտակարգ վայրէջք էր կատարել Air France ընկերության ինքնաթիռը: Պատճառը՝ ուղևորներից մեկի կողմից զուգարանում հայտնաբեած կասկածելի առարկան էր:



վայրէջքից հետո կասկածելի առարկան Քենիայի իրավապահների կողմից տեղափոխվել էր անվտանգ տարածք, իսկ ավիաընկերությունը նոր ինքնաթիռ էր ուղարկել Քենիա՝ ուղևորներին տեղափոխելու նպատակով:



Ավելի ուշ, սակայն, մասնագետները կասկած են հայտնել, որ հայտնաբերված առարկան կարող է լցված լինել պայթուցիկ նյութով: Այդուհանդերձ՝ ուսումնասիրությունները շարունակվում են, կա մեկ ձերբակալված ուղևոր: