Իսրայելը ռմբակոծել է Լիբանանի տարածքը

Իսրայելը ռմբակոծել է Լիբանանի տարածքը

Իսրայելի զինվորականները հրետանի են գործադրել Լիբանանի հարավային տարածքների ռմբակոծման համար, հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել ի պատասխան Լիբանանի կողմից հրթիռային հարվածների, որոնք հասցվել են Իսրայելի հյուսիս-արևմուտքին:



Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ այս ամենի պատասխանատուն Լիբանանի զինված ուժերն են: Ընդգծել են նաև, որ Իսրայելը կհակադարձի երկրի ինքնիշխանությանն ու քաղաքացիների անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի:



Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: