Յացենյուկը Մոսկվային արժանի հակահարված է խոստացել

Յացենյուկը Մոսկվային արժանի հակահարված է խոստացել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Կիևը արժանի պատասխան կտա մոսկվային Ուկրաինայի հետ սահմանային ազատ առևտրի գոտին փակելու կապակցությամբ: Կառավարության ղեկավարն այս մասին հայտարարել է ուկրաինական հեռուստատեսությամբ, տեղեկացնում է ТАСС-ը:



«Ռուսաստանը առևտրային պատժամիջոցներ է կիրառում Ուկրաինայի ապրանքների նկատմամբ: Բայց մենք նաև դրան համահունչ պատասխան կտանք Կրեմլին, ինչպես այդ արեցինք, երբ Ռուսաստանը հրաժարվեց վերակազմավորել 3 միլիարդի այսպես կոչված ռուսական պարտքը:



Հիշեցնենք, որ Ուկրաինան հայտարարել էր այդ պարտքի սպասարկման ուղղությամբ գործողությունների սառեցման մասին, ինչը, փաստորեն նշանակում էր դեֆոլտ, որից հետո Ռուսաստանը խոստացել էր միջազգային դատարան դիմել պարտքը հետ ստանալու համար: