Թրամփը վստահ է, որ կարող է լավ հարաբերություններ հաստատել Պուտինի հետ

Թրամփը վստահ է, որ կարող է լավ հարաբերություններ հաստատել Պուտինի հետ

Ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը հետագայում ղեկավարի ամերիկյան ադմինստրացիան, ապա կհամագործակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հանուն իր երկրի բարօրության:



«Եթե Պուտինը հարգում է ինձ, անվանում փայլուն գործիչ... ապա խոստովանում եմ, որ ես էլ իմ կողմից  նրան կընդունեմ մեր երկրի համար: Եթե մենք կարողանանք հարաբերվել Ռուսաստանի հետ, ապա դա միայն դրական կլինի մեզ համար և ոչ բացասական»,- ասել է միլիարդատերը:



Թրամփը քննադատության է ենթարկել նաև մի շարք երկրների ղեկավարների, ովքեր լեզու չեն գտնում Պուտինի հետ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի առաջնորդը տանել չի կարողանում Օբամային, և դա բարդություններ է առաջացնում երկու երկրների հարաբերություններում: Թրամփը ընդգծել է, որ Մոսկվան կարող է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում շատ ուժեղ դաշնակից լինել: