Յացենյուկը Ուկրաինայի պարտքը Ռուսաստանին անվանել է «քաղաքական կաշառք»

Յացենյուկը Ուկրաինայի պարտքը Ռուսաստանին անվանել է «քաղաքական կաշառք»

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը «10 րոպե վարչապետի հետ» հեռուստահաղորդման ժամանակ բացատրել է, թե ինչու է իր կաբինետը մորատորիում մտցրել Ռուսաստանին երեք միլիարդ դոլարի պարտքի վճարման վրա: Ըստ վարչապետի, այդ գումարը վերաբերվում է 2013 թվականին, երբ երկրի նախագահը Վիկտոր Յանուկովիչն էր, իսկ այդ պահին պարտքը եղել է «քաղաքական կաշառք»: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն:



«Այդ կաշառքն այն բանի համար էր, որպեսզի Ուկրաինան չունենա առանց վիզայի ռեժիմ ոչ՛ ազատ առևտրի գոտու, ոչ էլ՝ ԵՄ հետ: Հենց՛ այդ պատճառով էլ մեր կառավարությունը մորատորիում է մտցրել այդ պարտքի նկատմամբ և դադարեցրել է դրա վճարումը », - ասել է Յացենյուկը, հավելելով, որ տվյալ գումարը՝ 3,5 մլրդ դոլար մոտավորապես հավասար է երկրի 2016 թ. համար ազգային անվտանգության և պաշտպանության ծախսերին: