Բագրատյանի պնդումը մեկնաբանությունից դուրս է

Բագրատյանի պնդումը մեկնաբանությունից դուրս է

Հրանտ Բագրատյանն ասել է, որ պետք է դիմի Պուտինին եւ Նազարբաեւին, որպեսզի ԵԱՏՄ-ում իր զբաղեցրած պաշտոնից հեռացնեն Տիգրան Սարգսյանին. ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը, հարցրինք ԱԳ փոխնախարար, Տիգրան Սարգսյանի ԱԺՄ-ական «սարատնիկ» Շավարշ Քոչարյանին: «Էդպիսի պնդումը մեկնաբանությունից դուրս է, պետք է պարզապես իմանալ, որ որեւէ երկրի նախագահ նման հարց չի լուծում ԵԱՏՄ-ում»: Ի դեպ, Ձեր՝ ԱԳ փոխնախարար դառնալու գործում Տիգրան Սարգսյանն «ամագ» ունի՞: «Կդժվարանամ ասել. ինքը, այո, այդ ժամանակ վարչապետ էր եւ դրա հետ պետք է առնչություն ունենար, որովհետեւ առանց վարչապետի ներկայացման նման հարց չի լուծվում, բայց որոշողը նախագահն էր»: Հովիկ Աբրահամյանի հե՞տ ինչպես են Ձեր հարաբերությունները: «Նորմալ»: Հավաքվո՞ւմ եք հեչ նախկին ԱԺՄ-ականներով: «Հա, Դավիթ Վարդանյանի, Վազգենի, Արշակի հետ հաճախ ենք հանդիպում»: