Քաղաքական մոմենտը պարտավորեցնում է

Քաղաքական մոմենտը պարտավորեցնում է

Սերժ Սարգսյանն այսօր, ժամը 17։00-ին, նախագահական է հրավիրել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախարարներ, մարզպետներ, ուժայինների ղեկավարներ: Ենթադրվում է, որ խոսելու է քաղաքական իրավիճակի մասին, հայտարարելու է ՀՅԴ-ի հետ համագործակցության, տրամադրվելիք պորտֆելների մասին: Ի դեպ, տեւական ժամանակ է՝ Բաղրամյան 26-ում աշխատում են նախագահի ուղերձի վրա, որն ուղղվելու է հասարակությանը: Սակայն առայժմ հայտնի չէ՝ դարակազմիկ ուղերձը կհնչի հենց վա՞ղը, թե՞ ավելի ուշ: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀԿ խորհրդի նիստից առաջ տեղեկատվություն հաղորդել նախ պաշտոնյաներին, ապա նոր կուսակիցներին, դրանով իսկ կարեւորելով ադմինիստրատիվ ռեսուրսը։