Դմիտրի Մեդվեդևը Instagram-ում Արարատ լեռան և Երևանի լուսանկարն է հրապարակել

Դմիտրի Մեդվեդևը Instagram-ում Արարատ լեռան և Երևանի լուսանկարն է հրապարակել

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով այսօր պաշտոնական այցով գտնվում է Երևանում, Instagram սոցիալական ցանցի իր էջում Երևանի և Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել:

Մեդվեդևի Instagram-ի էջը 2.1 մլն հետևորդ ունի: Նյութի հրապարակման պահին` լուսանկարի հրապարակումից 25 րոպե անց, լուսանկարը 20 600 մարդ էր հավանել: