Էական չէ՝ ով զանգեց կամ ու՞մ տանը հանդիպեցին. ԱԱԾ նախկին փոխնախարար

Էական չէ՝ ով զանգեց կամ ու՞մ տանը հանդիպեցին. ԱԱԾ նախկին փոխնախարար

ՀՀ ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանն, ասաց, որ այսօր հայրենիքը վտանգված է։ Այսօր, ըստ նրա, մեր երկիրը կանգնած է բոլորովին այլ մարտահրավերների առջեւ, քան՝ Մարտի 1-ին։ Այսօրվա պատերազմական վիճակն, ըստ նրա, համեմատելի չէ։



«Երբ հայրենիքը վտանգված է, այդ դեպքում չպետք է նայել, թե ով առաջինը զանգեց կամ ում տանը հանդիպեցին»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։ Նա հիշեցնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հսկայական դեր է խաղացել Սերժ Սարգսյանի առաջխաղացման հարցում, նրա կենսագրության մեջ։



Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել էր, նամակ էր գրել Սերժ Սարգսյանին՝ հանդիպելու նպատակով, սակայն Սերժ Սարգսյանը մերժել էր այդ առաջարկը։