ԵԱՀԿ «եռյակը» Բեռլինում քննարկել է Ուկրաինական եւ ԼՂ հակամարտությունները

ԵԱՀԿ «եռյակը» Բեռլինում քննարկել է Ուկրաինական եւ ԼՂ հակամարտությունները

ԵԱՀԿ «եռյակը» Բեռլինում կազմակերպության Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ քննարկել է Ուկրաինական եւ ԼՂ հակամարտությունների հարցը: Լամբերտո Զանիերը կոչ է արել ապահովել Ուկրաինայում աշխատող փաստահավաք խմբի անվտանգությունը, ինչպես նաեւ դադարեցնել բռնությունները ԼՂ հակամարտության գոտում եւ պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ «եռյակի» մեջ մտնում են ԵԱՀԿ գործող նախագահ պետությունը, ինչպես նաեւ հաջորդ տարվա նախագահող պետությունն ու նախորդ տարում նախագահած պետությունը: Ներկայումս ԵԱՀԿ-ում նախագահում է Գերմանիան, իսկ հաջորդ տարի կլինի Ավստրիան: Նախորդ տարում նախագահությունը պատկանել էր Սերբիային: