Էլչիբեյի բախտին կարժանանա

Էլչիբեյի բախտին կարժանանա

Մեր տեղեկություններով` Ռուսաստանն ամբողջովին հույսը կտրել է Ալիեւից` Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու մասով, եւ հիմա, երբ արդեն խաղի մեջ են մտել այլ խաղացողներ, այդ թվում եւ՝ արեւմտյան, ոչ միայն նկատողություն է անում Ռոգոզինին, ճիշտ է` ոչ Ադրբեջանին «անհարմար պահին» զենք մատակարարելու հայտարարության համար, այլ Ռոսկոսմոսի հետ կապված, եւ, ըստ մեր աղբյուրների, Ռուսաստանն այս օրերին ինչ-որ ձեւով փորձում է վերականգնել հայկական կողմի վստահությունը: Վերջին օրերին մեր բանակն սկսել է բավականին լավ զինվել, «այլընտրանքային ուղենշումներով», ինչը, սակայն, հրապարակման ենթակա չէ: «Բոլոր դեպքերում, Հայաստանն այս պահին առավել քան պատրաստ է ադրբեջանական կուտակումներին համարժեք հարված տալ, այո, պատմությունը կրկնվելու բնավորություն ունի. 90-ականների սկզբին, երբ արցախյան պատերազմը նոր-նոր էր սկսվում, Ռուսաստանի, նրա ՕՄՕՆ-ի համակրանքը, մանավանդ Գետաշենի եւ Մարտունաշենի մարտերի ժամանակ, ամբողջապես Ադրբեջանի կողմն էր: Հետո Ռուսաստանը հասկացավ, որ Ղարաբաղը, Հայաստանն իր միակ ոտնատեղն են էս տարածաշրջանում, գլխիվայր փոխվեց: Հիմա` քառօրյա պատերազմից հետո, երբ տեսավ, որ Ալիեւի վրա հույս դնելն ալիեւություն է, կրկին ձեռագիր է փոխում»,- ասաց լավատեղյակ անձը: Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, ռուսական բարձր իշխանությունը զգուշացրել է Ադրբեջանի իշխանությանը` չփորձել լայնամասշտաբ գործողություններ սկսել, այլապես «կպարտվի ռազմադաշտում, ապաեւ` ներքին խժդժությունների արդյունքում Ալիեւը պաշտոնանկ կարվի, ինչպես Էլչիբեյը»: