Վայոց Ձորի տարածքում անօդաչու թռչող սարք է չեզոքացվել

Վայոց Ձորի տարածքում անօդաչու թռչող սարք է չեզոքացվել

Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14։00 ի սահմաններում ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել է հետախուզական աօդաչու թռչող սարք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Սարքի պատկանելիության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնենք հետո»,- հավելել է նա: