«Նոր Հայաստանը»՝ նոր ձեւաչափով

«Նոր Հայաստանը»՝  նոր ձեւաչափով

«Հրապարակը» տեղեկացրել էր, որ մայիսի 7-ին, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փակ քննարկում, որին մասնակցել են Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից պատգամավորներ, քաղաքական եւ զինվորական գործիչներ։ Քննարկման առանցքային թեման եղել է ապրիլի 2-ից հետո Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։



Կլինե՞ն առաջիկայում նման հանդիպում-քննարկումներ, թե՞ ոչ։
Իր անունը բացահայտել չցանկացող մեր աղբյուրը նշեց, որ հանդիպում-քննարկման ժամանակ մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր տեսակետը, հնչել են անգամ շատ իրարամերժ տեսակետներ։ Մեր զրուցակիցը դժվարացավ ասել՝ կկազմակերպվե՞ն առաջիկայում նման ձեւաչափով քննարկումներ, թե՞ ոչ, քանի որ նախաձեռնողը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն է, որի անդամներն ունեն ընդգծված ընդդիմադիր դիրքորոշում։