Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան և հանդիպել համայնքի բնակիչների հետ

Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան և հանդիպել համայնքի բնակիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան և հանդիպել համայնքի բնակիչների հետ, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։



Հանդիպման ընթացքում քննարկվել են ավանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:



Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Մատաղիսին հասցված վնասների վերացմանը:



Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն, ըստ ամենայնի, աջակցելու է ավանին և նրա բնակիչներին՝ կարևորելով վերջիններիս հաստատակամությունն ապրել և արարել հայրենի բնակավայրում:



Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: