Լյավ էլի՜, կռեվ չանեք, հետո կհըսկանաք մետրի ու կիլոմետրի տարբերությունը վերնա ...

Լյավ էլի՜, կռեվ չանեք,  հետո կհըսկանաք մետրի ու կիլոմետրի  տարբերությունը վերնա ...


Տարիներ առաջ էր: Ականատես էի հարս- կեսուր «կռվի»: Կեսուրը մոտ իննսունին մոտ կին էր, բայց ինչպես մեր քաղցր բարբառով են ասում՝ «դըռի» / ժիր/ էր: Կեսուրը տարիքային առումով «ոտ էր գցում հարսի հետ», ով կլիներ մոտ 65 տարեկան:



- Ես քո թայն եմ, ասում էր:



Հենց այդ խոսքը բավական էր, որ հարսը հունից դուրս գար, ինչ կար- չկար ավերեր.



- Ա՜յ քյաֆթառ ջադու, ես երեխուդ թայն եմ,- ամոթ չես անու՞մ...



Կեսուր- մայրիկն էլ հոգեհան հանգստությամբ վրա էր բերում.



- Մի հինգ տարի տես- տեն, ի՞նչ ա փոխվում:



Ու անընդհատ դրա շուրջ՝ պատերազմ:



Ես էլ իբրև ներկա փորձագետ, փաստացիորեն խոսում էի.



- Լյավ էլի՜, կռեվ չանեք, մի հենգ տարի հետո կհըսկանաք տարբերությունը վերնա է:



Վերջը հինգ տարվա մեջ կեսուրը մեռավ ու էլ տարբերության մասին խոսք չեղավ:



Հիմա մեր քաղաքական այսօրվա վիճակը շատ նման է կեսուր- հարս կռվի:



Ժիրոն ասում է.
- Կիլոմետրեր են վերցրել կամ ինչու՞ միայն Ժիրոն,- վերցնողն էլ գիտի, տվողն էլ:



Մյուս կողմը պնդում է.



- Մետրեր են վերցրել...,- անգամ դաշնակցականներից մեկն ասաց՝ մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ, չի խանգարի:

Տարբերությունը ո՞րն է...



Հիմա նորից ուզում եմ խոսքս կրկնել.



- Լյավ էլի՜, կռեվ չանեք, հետո կհըսկանաք մետրի ու կիլոմետրի տարբերությունը վերնա է...



Վեր արդեն ինիլ չենք:



ՀԳ Բայց դե հողն էլ տարիք չի, վերցրել են, էլի մտածենք՝ ետ բերելու մասին, ոչ թե թաքցնենք, արդարանանք...



Հասմիկ Բաբաջանյան