Գուրգեն Արսենյանը խոսելու սիրտ չունի

Գուրգեն Արսենյանը խոսելու սիրտ չունի

Հայտնել էինք, որ խուլիգանության մեղադրանքով կալանավորվել է ԱԺ պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ 23-ամյա Գուրգեն Արսենյանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ նա Երեւանի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուք էր սարքել։
Hraparak.am-ը փորձեց Գուրգեն Արսենյանից ստանալ մեկնաբանություն տեղի ունեցած միջադեպի առթիվ։ Գուրգեն Արսենյանի հետ երկխոսությունը ներկայացնում ենք ստորեւ։



-Բարեւ Ձեզ, պարոն Արսենյան, «Հրապարակ» օրաթերթից են Ձեզ անհանգստացնում։
-Բարեւ Ձեզ։ Այսինքն՝ եթե «Հրապարակ» թերթից է, պետք է ժամերո՞վ հեռախոսը պահել, ես հաշվեցի, որ Ձեզնից 10 թե 11 զանգ է եկել։ 3-րդ զանգից հետո, որպես կանոն, անջատում են եւ չեն զանգում։ Շնորհակալություն։ Ցտեսություն։