Խնդրում եմ օգնել՝ առանձնատունս տրամադրելու Թալիշից տարհանված կարիքավոր ընտանիքի

Խնդրում եմ օգնել՝ առանձնատունս տրամադրելու Թալիշից տարհանված կարիքավոր ընտանիքի

Մխիթար Հայրապետյանն իր ծննդյան օրը կատարյալ դարձնելու համար ահա թե ինչ է խնդրում.



Mkhitar Hayrapetyan



«...Սակայն, ինչ մեղքս թաքցնեմ, դուք կարող եք ավելի հեռուն գնալ ու ծննդյանս օրը կատարյալ դարձնել:



Արարատի մարզի Նոյակերտ գյուղում մի շատ հասարակ առանձնատուն (2 սենյակ) ունենք, որտեղ ոչ ոք չի բնակվում: Կան ապրելու համար անհրաժեշտ նվազագույն բոլոր պայմանները:



Հայտնի է, որ ապրիլյան պատերազմի հետևանքով ամբողջովին դատարկվել է Թալիշ գյուղը, բնակիչներն էլ տարհանվել են: Այսպես, առաջիկա կես տարում պատրաստ եմ այդ տունը տրամադրել Թալիշ գյուղից տարհանված կարիքավոր մի ընտանիքի, որն այս պահին կորցրել է սեփական տանիքն ու կեցության խնդիր ունի: Ի դեպ, ընկերներս էլ այդ 6 ամիսների ընթացքում կկատարեն տվյալ ընտանիքի կոմունալ վճարումները (մինչև 15 հազար դրամ):



Անկեղծ ասած, մի քանի օր է, ինչ փորձում եմ ներքին կապերով գտնել այդպիսի մի ընտանիքի, սակայն «թափս չհերիքեց»:



Այժմ դիմում եմ ձեր ու ֆեյսբուքի օգնությանը: Վստահ եմ` տվյալներ կունենաք տարհանված ընտանիքների վերաբերյալ, կամ գոնե թե ճանաչում եք մարդկանց, ովքեր կարող են ինձ օգնել այս հարցում»:



Հ. Բ.