«Ժողովուրդ». Տրանսֆերտները պակասել են, դրա հետ էլ՝ քաղաքացու ձեռքի փողը

«Ժողովուրդ». Տրանսֆերտները պակասել են, դրա հետ էլ՝ քաղաքացու ձեռքի փողը

«Ժողովուրդը» գրում է. «Պաշտոնական վիճակագրության մեջ հնարավոր չէ գտնել մի ցուցանիշ, որի հիման վրա կարելի է պնդել, որ Հայաստանի տնտեսությունում դրական զարգացումներ են ընթանում, ու առաջիկա ամիսներին կամ տարում իրավիճակը կարող է բարելավվել: Վերցնենք երեկ հրապարակված տվյալները. այս տարվա հունվար-մարտ ամիսներին ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը կազմել է 1 միլիարդ 699 միլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 60 միլիարդ 171 միլիոն դրամ: Մյուս կողմից էլ ապրիլին եւս տրանսֆերտների թիվը շարունակել է անցած տարվա համեմատ նվազել: Ընդհանուր այս տարվա չորս ամիսներին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 131 միլիոն 260 հազար դոլար: Իրավիճակը պատկերավոր դարձնելու համար հիշեցնենք, որ, օրինակ, 2014 թվականի նույն ժամանակահատվածում տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 312 միլիոն 879 հազար դոլար, այսինքն՝ երկուսուկես անգամ ավել է եղել: Դրա համար էլ շարքային քաղաքացու ձեռքի փողն օրեցօր պակասում է»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: