Շվեյցարիան չի անդամակցի ԵՄ-ին

Շվեյցարիան չի անդամակցի ԵՄ-ին

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը դեմ է քվեարկել Շվեյցարիայի` ԵՄ անդամակցության առաջարկին, որը ներկայացվել էր դեռեւս 1992-ին: Այս մասին գրում է Neue Zürcher Zeitung-ը: Պարբերականը նաեւ մանրամասնում է, որ քվեարկությունն ունի սիմվոլիկ բնույթ, քանի որ հայտը կորցրել է իր ուժը հանաքվեից հետո, որը տեղի ունեցավ անցյալ տարի, եւ որով երկրի քաղաքացիները իրենց վճռորոշ «Ոչ»-ն ասացին ԵՄ անդամակցությանը: Ավելի վաղ նաեւ Շվեյցարիան դիտարկում էր Շենգենյան գոտուց իր դուրս գալը` սեփական երկրի սահմանների պաշտպանվածությունը բարձրացնելու եւ միգրանտների հոսքը արգելելու համար: