Լավրովը և Քերրին քննարկել են Սիրիայի կառավարության հայտարարած հրադադարի թեման

Լավրովը և Քերրին քննարկել են Սիրիայի կառավարության հայտարարած հրադադարի թեման

ՌԴ արտգործնախարար սերգեյ լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «անշուշտ քննարկել են» Սիրիայի կառավարության հայտարարած «լռության ռեժիմը», հինգշաբթի հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:



«Ի՞նչ խոսք, նրանք քննարկել են լռության ռեժիմը»,- ասել է Քիրբին:



Վերջինս ճշտել է, որ երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն այդ հարցը քննարկել են երեքշաբթի, հուլիսի 5-ին:



Հիշեցնենք, որ սիրիական բանակի հրամանատարությունը մահմեդական տոների կապակցությամբ հայտարարել էր ողջ երկրում 72 ժամով «լռության ռեժիմ» պահպանելու մասին, որի ժամկետն ավարտվում է հուլիսի 8-ի կեսգիշերին: