2016 թվականը կերկարաձգվի 1 վայրկյանով

2016 թվականը կերկարաձգվի 1 վայրկյանով

2016 թվականի դեկտեմբերի 31-ը մեկ վայրկյանով կերկարաձգվի՝ համաշխարհային ժամանակի ճշգրտման նպատակով, հայտնում է Երկրի պտույտին հետևող միջազգային ծառայությունը: Այդ օրը կեսգիշերին՝ 23:59:59-ին կհաջորդի 23:59:60-ը և նոր միայն 0:00:00-ն:



Այս մեկ վայրկյանը անհրաժեշտ է, որպեսզի վերացվի Երկրի պտույտի ռեալ ժամանակի և ժամացույցների հաշվարկած ժամանակների տարբերությունը: Բանն այն է, որ Երկիրը պտտվում է մի փոքր ավելի դանդաղ, քան հաշվարկված է օրացուցային տարին: Եվ, ամեն անգամ, երբ տարբերությունը անցնում է մեկ վայրկյանից, միջազգային ծառայությունը նշանակում է միջազգային համակարգված ժամանակի սրբագրում: