Կիեւը դատապարտում է Կիպրոսի որոշումը

Կիեւը դատապարտում է Կիպրոսի որոշումը

Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտում է Կիպրոսի խորհրդարանի որոշումը, որով առաջարկվում է չեղյալ հայտարարել հակառուսական սանկցիաները։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ թեեւ ընդունված որոշումն ունի սիվոլիկ բնույթ եւ իրավական համապարտադիրության սկզբունքին չի ենթարկվում, սակայն ամեն դեպքում անհանգստություն է առաջ բերում եւ վտանգում երկու երկրների հարաբերությունները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիպրոսի խորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով առաջարկել էր չեղյալ հայտարարել հակառուսական սանկցիաները։