Մահափորձ haqqin.az-ի հատուկ թղթակից Վահան Մարտիրոսյանի դեմ

Մահափորձ haqqin.az-ի հատուկ թղթակից Վահան Մարտիրոսյանի դեմ

Հայ հասարակության համար ոչ անհայտ Վահան Մարտիրոսյանի դեմ, ով անցել էր Ադրբեջանի սահմանը եւ ներկայումս հավատարմորեն ծառայում է Ալիեւի ռեժիմին, մահափորձ է իրականացվել: Պարզվում է, որ Վահան Մարտիրոսյանը գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզում՝ Բելյաեւկա գյուղում, որտեղ էլ տեղի է ունեցել մահափորձը: Նրան ցանկացել են գցել ավտոմեքենայի տակ: Նա սեփական զենքով երեք անգամ կրակել է մեքենայի վրա, որից հետո նոր մեքենան հեռացել է:



Նշենք, որ 2015թ. սեպտեմբերին գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վահան Մարտիրոսյանը կնոջ ու երեխայի հետ փախել է Ադրբեջան, որտեղ քաղաքական ապաստան է ստացել։ Նրա նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել: Ադրբեջանից հետո նա մեկնել է Ուկրաինա, այդ ընթացքում բազում հարցազրույցներով է հանդես եկել` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական դժվարություններին, քառօրյա պատերազմին եւ հայկական բանակի ներկա վիճակին: Իսկ վերջերս էլ Վահան Մարտիրոսյանի կինը` Կարինե Գասպարյանը ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում պատմել է, որ իր ամուսինը նույնասեռական է: