Ռուսական ավիացիան կրկին Սիրիայի երկնքում է

Ռուսական ավիացիան կրկին Սիրիայի երկնքում է

Ռուսաստանի տարածքից օդ բաձրացած հեռահար Ty-22M3 ռմբակոծիչներն այսօր հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Կատարելով առաջադրանքը՝ ինքնաթիռները վերադարձել են բազային օդանավակայաններ:



Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հարվածներ են հասցվել Արևելյան Պալմիրայում, էս Սուխնայում և Առաքում ամրացած գրոհայինների դիրքերին:



«Հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների երկու խոշոր դաշտային ճամբար, երեք ռազմապահեստ, հետևակի 4 ռազմական մեքենա, խոշոր տրամաչափի գնդացիրներով սարքավորված 8 ավտոմեքենա»,- հաղորդում է պաշտպանական գերատեսչությունը: