Ղրղզստանում Ռուսաստանի դեմ ապտամբության մասին լավագույն երգի մրցույթ է հայտարարվել

Ղրղզստանում Ռուսաստանի դեմ ապտամբության մասին լավագույն երգի մրցույթ է հայտարարվել

Ղրղզստանի իշխանությունները 1916 թվականին Ռուսական կայսրության դեմ ապստամբությանը նվիրված լավագույն երաժշտական ստեղծագործության մրցույթ են հայտարարել, տեղեկացնում է Lenta.ru-ն հղում կատարելով «կաբար» գործակալությանը:



Մրցույթի նախաձեռնողը հանրապետության Մշակույթի, տեղեկատվության և զբոսաշրջության նախարարությունն է՝ կոմպոզիտորների միության և հայտնի երաժշտական գործիչների աջակցությամբ:



Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ստեղծագործություններում պետք է արտացոլված լինեն ապստամբության բաձր ոգին, քաղաքացիականությունը, պատրիոտիզմը, հայրենիքի հանդեպ սերը: Դրանք պետք է նպաստեն աճող սերնդի դաստիարակությանը, հպարտություն սերմանեն իրենց բազմադարյա պատմություն ունեցող եկրի և ժողովրդի հանդեպ:



Դե ի՞նչ, մնում է սպասել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքին: Հուսանք՝ չի ուշանա: