Քլինթոնն ընտրել է ապագա փոխնախագահին

Քլինթոնն ընտրել է ապագա փոխնախագահին

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրել է  ապագա իր վարչակազմի փոխնախագահին: Վերջինս ՆԱՏՕ-ի Եվոպայում նախկին գերագույն գլխավոր հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսն է: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Ներկայումս վաթսունմեկամյա Ստավրիդիսը զբաղեցնում է Թաֆտսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտական դպրոցի դեկանի պաշտոնը: Սպասվում է, որ պաշտոնապես փոխնախագահի թեկնածուի անունը կհրապարակվի արդեն այս ամսվա վերջ: Նշվում է, որ ծովակալ Ստավրիդիսը ծառայել է նաեւ Պարսից ծոցում եւ Իրաքում: