Բրյուսելում մեկնարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը

Բրյուսելում մեկնարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը

Բրյուսելում մեկնարկել է մշտական ներկայացուցիչների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որի ժամանակ կքննարվեն Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ռազմական անվտանգության խնդիրները, ինչպես նաև կշարունակվեն ավելի վաղ սկսված քննարկումները Ուկրաինայի և Աֆղանստանի շուրջ, լրագրողներին հայտնել է ալյանսի շտաբ-բնակարանի աղբյուրը:



Նախատեսվում է, որ խորհրդի նիստը կտևի 3 ժամ, թեև ավելի վաղ հայտարարվել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մամլո ասուլիսը տեղի կունենա նիստի մեկնարկից 2 ժամ հետո: Յենս Սթոլթենբերգի ասուլիսը հետաձգվել է մեկ ժամով, սակայն դա վերջնական չէ, որովհետև հայտնի չէ, թե որքան կշարունակվեն քննարկումները: