«Ժողովուրդ». «Գազպրոմ-Արմենիան» փորձում է նվազեցնել գազի սպառման ծավալները

«Ժողովուրդ». «Գազպրոմ-Արմենիան» փորձում է նվազեցնել գազի սպառման ծավալները

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ հուլիսի 10-ից սկսած Ռուսաստանի Դաշնությունից մեկ ամսով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գազամատակարարումը դադարեցվել է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական եւ սողանքի շրջանում նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներն իրականացնելու համար: «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ առ այն, որ հուլիսի 10-ից հետո հաճախակիացել են Հայաստանի մարզերում առանձին գյուղերի գազամատակարարումը դադարեցնելու դեպքերը: Երբեմն գազամատակարարման դադարները տեւում են նույնիսկ մեկ կամ երկու օր: Որպես կանոն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից անջատումները պատճառաբանում են գազատարները վերանորոգելու պրոֆիլակտիկ աշխատանքներով: Սակայն կարծիքներ կան, որ այսպես «Գազպրոմ-Արմենիան» իրականում փորձում է հնարավորինս նվազեցնել գազի սպառման ծավալները, ձեռքի հետ էլ վերանորոգման աշխատանքներն են իրականացվում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: