Էրդողանը ժամանեց Պետերբուրգ (թարմացված)

Էրդողանը ժամանեց Պետերբուրգ (թարմացված)

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ժամանեց ՌԴ հյուսիսային մայրաքաղաք նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպելու համար: Նշենք, որ ռուս-թուրքական առճակատումից եւ դրա լիցքաթափումից հետո սա երկու նախագահների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է: Հանդիպումը կկայանա Կոնստանտինովյան պալատի հունական հյուրասրահում, ապա արդեն երկու նախագահները համատեղ ասուլիսով հանդես կգան Մարմարե դահլիճում: Կքննարկվեն «Աքույուի» ատոմակայանի եւ «Թուրքական հոսքի» վերագործարկման հարցերը:



***



Նշենք նաև, որ Պետերբուրգ ժամանած Թուրքիայի նախագահ Ռ Թ Էրդողանի շքախմբի կազմում էր Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հական Ֆիդանը: Այս մասին հայտնում է Haber 7-ը եւ մանրամասնում, որ Անկարայում վերջինիս միայն վերջին պահին են ներառել նախագահի շքախմբի մեջ, ինչը բազամթիվ հարցականների տեղիք է տվել: