Ես առաջիններից մեկն եմ եղել, որ հեռաձայնել եմ Ձեզ ապստամբության փորձից հետո. Պուտին

Ես առաջիններից մեկն եմ եղել, որ հեռաձայնել եմ Ձեզ ապստամբության փորձից հետո. Պուտին

ՌԴ նախագահ Վ.Պուտինը Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եղել է առաջիններից մեկը աշխարհի ղեկավարներից, ով, իմանալով ապստամբության մասին, հեռաձայնել է Էրդողանին: Պուտինը նաեւ հայտարարել է, որ ինքն ու իր երկիրը հստակ դիրքորոշում ունեն եւ դեմ են ցանկացած հակասահմանադրական գործողության:



Էրդողանն իր հերթին երախտագիտություն է հայտնել` հուսալով, որ առաջիկա բանակցությունների ընթացքում կկարողանան քննարկել առկա բոլոր հարցերն ու հեռանկարները: Էրդողանը նաեւ նշել է, որ երկու երկրների գործակցությամբ շատ քաղաքական հարցեր կլուծվեն ռեգիոնում: