Ֆրանսիայի մահմեդականները հանգանակություն են սկսել ահաբեկչության զոհերի համար

Ֆրանսիայի մահմեդականները հանգանակություն են սկսել ահաբեկչության զոհերի համար

Ֆրանսիական Նորմանդիայի Ռուան քաղաքի մահմեդականները սկսել են հանգանակություն, որը կտրամադրվի օրերս ահաբեկչության զոհ դարձած Հայ Ժակ Ամելիի հարազատներին, ով վայրենաբար սպանվել էր Սենտ Էտիեն Դյու Ռուան քաղաքում Ս. Պատարագի ժամանակ: Այս մասին հայտարարել է Ռուանի մահմեդականների համայնքն իր ֆեյսբուքյան էջում: Ուշագրավ է, որ Հայր Ժակ Ամելիի հիշատակի համար տեղի մահմեդական համայնքը կոչ է արել աղոթել եւ աղոթքով զորակցել նաեւ հարազատներին: «Սա կարեկցանքի եւ ապրումակցումի քայլ է մեզ համար, եւ հանգանակությանը հրավիրված են բոլորը` մահմեդականները, կաթոլիկները, մյուս քրիստոնյաները, հրեաները, աթեիստները»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուանի մահմեդականների համայնքի ղեկավար Բըշար ալ Սայադին: