Ավելի քան հիսուն ազդեցիկ հանրապետականներ ելույթ են ունեցել ընդդեմ Թրամփի

Ավելի քան հիսուն ազդեցիկ հանրապետականներ ելույթ են ունեցել ընդդեմ Թրամփի

ԱՄՆ-ում ավելի քան հիսուն ազդեցիկ հանրապետականներ, ովքեր կապ ունեն ԱՄՆ ազգային անվտանգության հակամարգի հետ, ելույթ են ունեցել ընդդեմ ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից թեկնածու Դոնալդ Թրամփի՝ ստորագրելով մի նամակ, որտեղ հայտարարել են, որ վերջինս չունի բավարար փորձ նախագահական լիազորություններն իրականացնելու համար: Նրանց կարծիքով՝ Թրամփն ամենաանմիտ նախագահը կլիներ ողջ ամերիկյան պատմության մեջ եւ կվնասեր ԱՄՆ բարոյական հեղինակությանը, իսկ հայտարարությունները կասկած են հարուցում, թե որքանով է նա հավատում Սահմանադրությանը: Ինչպես հաղորդում է FOX NEWS-ը, նամակում նաեւ նշված է, որ Թրամփը չի պատկերացնում ԱՄՆ կենսական շահերը, ժողովրդական այն արժեքները, որոնց դավանում է ԱՄՆ-ն: