Պուտին-Էրդողան նեղ կազմով բանակցությունները ձգձգվեցին մոտ երկու ժամ

Պուտին-Էրդողան նեղ կազմով բանակցությունները ձգձգվեցին մոտ երկու ժամ

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վ. Պուտինի եւ Ռ.Թ. Էրդողանի բանակցությունները նեղ կազմով ձգձգվեցին մոտ երկու ժամ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ապա մեկնարկեցին ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկկողմ հարաբերությունների եւ երկկողմ գործակցության հեռանկարների քննարկման օրակարգով: Այս պահին ընթանում են ընդլայնված կազմով բանակցությունները, որից հետո արդեն երկու նախագահները հանդես կգան համատեղ ասուլիսով: