Ռուսական հրթռիակիր նավերը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

Ռուսական հրթռիակիր նավերը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

Ռուսական «Թաթարստան» եւ «Դաղստան» հրթիռակիր ռազմական նավերը մի շարք այլ փոքր նավերի ուղեկցությամբ օգոստոսի 15 -20-ը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում: Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը: Ըստ տարածված հաղորդագրության՝ այն կունենա հիմնականում մարտավարական նշանակություն, որի նպատակն է ստուգել երկրի ռազմական անվտանգության բաղադրիչների պատրաստվածության աստիճանը: Զորավարժությունները կլինեն կրակային, առավելագույնս մոտեցված իրական մարտական իրավիճակներին: Կլինեն նաեւ օտար դեսանտային հարձակումից պաշտպանական վարժանքներ: