Ավստրալիայում նոր ծառայություն կստեղծվի, որը կպայքարի կիբերհանցագործությունների դեմ

Ավստրալիայում նոր ծառայություն կստեղծվի, որը կպայքարի կիբերհանցագործությունների դեմ

Ավստրալիայում հատուկ ծառայություն կստեղծվի, որը կպայքարի կիբերհանցագործությունների դեմ: Մասնավորապես, նոր ծառայությունը կհայտնաբերի եւ կբացահայտի նաեւ ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաեւ փողերի լվացման եւ տնտեսական խարդախությունների հանցանքները, որոնք իրականացվում են վիրտուալ տարածքում: Այս մասին հայտնում է GulfNews լրատվականը` վկայակոչելով երկրի Արդարադատության նախարարի հայտարարությանը: Այն կգործակցի Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի այլ պետական կառույցների հետ եւ հասանելիություն կունենա գաղտնիացված տեղեկություններին: Կուսումնասիրի նաեւ վերոնշյալ հանցագործությունների դեպքերը եւ մեթոդաբանությունը: