Այսօր Մոսկվայում` Պուտին-Սարգսյան հանդիպում

Այսօր Մոսկվայում` Պուտին-Սարգսյան հանդիպում

Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա ՌԴ եւ ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Հայտնի է, որ հանդիպման նախաձեռնությունը պատկանում է ՌԴ նախագահին: Ինչպես կարդում ենք Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ, կքննարկվեն քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ մարդասիրական ոլորտներում գործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ կկատարվեն նաեւ ռեգիոնալ եւ միջազգային խնդիրներին:



Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահը հյուսիսային մայրաքաղաք Ս. Պետերբուրգում հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի հետ, իսկ ամսի ութին` այցելեց Բաքու, որտեղ տեղի ունեցավ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը պետությունների առաջին դեմքերի մակարդակով: