Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, եթե ռուսական կողմը ցուցաբերի նույնպիսի պատրաստակամություն, եւ հանդիպումն ունենա հստակ օրակարգ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:



«Վրաստանը պետք է նախապատրաստված հանդիպման գնա, քանի որ որեւէ հանդիպում, որը չունի օրակարգ, անարժեք է: Բնականաբար, մենք պատրաստ ենք նմանատիպ հանդիպման, եւ եթե լինի նման քաղաքական կամք, որը կբխի ոչ միայն Վրաստանից, այլ նաեւ Ռուսաստանից, եւ եթե Մոսկվան կընդունի, որ Վրաստանը թշնամական պետություն չէ, ապա մենք պատրաստ ենք որպես բարիդրացիական հարաբերություններ ցանկացող երկիր հանդիպել ՌԴ ղեկավարի հետ»,- ասել է Վրաստանի նախագահը: