Ժնեւում Արամ Ա-ն հանդիպել է Ստեֆան դե Միստուրային

Ժնեւում Արամ Ա-ն հանդիպել է Ստեֆան դե Միստուրային

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Ժնեւում հանդիպել է սիրիական հակամարտության հարցով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ եւ գլխավոր բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ: Այս մասին հայտնում է «Արեւելք» լրատվականը: Հանդիպմանը Նորին Սրբությանն ուղեկցում էին Անթիլիասի մայրավանքի Միջեկեղեցական հարաբերությունների բաժանմունքի ղեկավար Հուսիկ Ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը եւ Ժնեւում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ներկայացուցիչ տիկին Դենիզ Սիմոնյանը: Հանդիպման ընթացքում Արամ Վեհափառը կարեւորել է սիրիական հակամարտության շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, իսկ դե Միստուրան ներկայացրել է հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը դիվանագիտական հարթությունում: