Android սմարթֆոնները հայտնվել են վիրուսային հարձակման վտանգի տակ

Android սմարթֆոնները հայտնվել են վիրուսային հարձակման վտանգի տակ

Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների 80%-ը հայտնվել է նոր վիրուսային հարձակման վտանգի տակ: Այս մասին հայտնում են Lookout կենտրոնի մասնագետները: Նոր վիրուսային հարձակման արդյունքում ցանցահենները կարողանում են դուրս բերել սմարթֆոնից ողջ ինֆորմացիան եւ հեռահար կերպով ներդնել սմարթֆոնի աշխատանքը խափանող հավելումներ: Հայտնի է, որ նման հարձակումների թիրախ կարող են դառնալ ընդհանուր առմամբ 1,4 միլիարդ սարք: Մասնագետները նշում են, որ հիմնական խնդիրը, որը թույլ է տալիս նման գործողություններ իրականացնել ցանցահեններին, կապված է Android 4.4 KitKat հավելվածի հետ: Վտանգից խուսափել հնարավոր է միայն Android 6 կամ Android 7 մոդելների թողարկումից հետո: