Ֆրանսիայում գնացքի վթարից տասնյակ մարդիկ են տուժել

Ֆրանսիայում գնացքի վթարից տասնյակ մարդիկ են տուժել

Ավելի քան 10 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Նիմ- Մոնպելյե երթուղու գնացքի վթարից, հայտնում է France Bleu.



Ռադիոկայանի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել փոթորկի հետևանքով գնացքի գծերի վրա ընկած ծառի պատճառով:



Ավելի ուշ  BFM TV-ն, հղում կատարելով փրկարարներին, հայտնել է, որ տուժածների թիվը հասել է 60-ի: