Կիևի երկաթուղային կայարանների ականապատման լուրը կեղծ էր

Կիևի երկաթուղային կայարանների ականապատման լուրը կեղծ էր

Կիևի ոստիկանությունը ստուգել է տեղեկատվությունն այն մասին, որ քաղաքի երկաթուղային կայարանները ականապատված են, հայտնում է Ազգային ոստիկանության Կիևի վարչության մամլո ծառայությունը:



Ոստիկանության տվյալներով՝ ավելի վաղ անհայտ անձը հաղորդել էր, որ երկաթուղային կայարաններում պայթյուններ են նախաօատրաստվում: Համապատասխան ծառայությունները ստուգել են Սոլոմենսկի և Դարնիցկի շրջանների կայարանները:



«Իրավապահներն ավարտել են աշխատանքը, պայթուցիկ սարքավորումներ և նյութեր չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ: