Պորտուգալիայում հրդեհների գործով նախկին հրշեջ է ձերբակալվել

Պորտուգալիայում հրդեհների գործով նախկին հրշեջ է ձերբակալվել

Պորտուգալիայի ոստիկանությունը ձերբակալել է նախկին հրշեջի, ում կասկածում են 26 հրդեհում իրականացնելու մեջ, որոնք կարող էին զանգվածային հրդեհներ առաջացնել, հայտնում է Correio da Manha պարբերականը:



Տեղեկացվում է, որ 45-ամյա գործազուրկ տղամարդը բազմիցս հրդեհման փորձեր է արել երկրի հյուսիսային Օլիվեյրա դի Ազեմեյշ շրջանում, նախկինում դատված է եղել նմանատիպ գործողությունների համար:



Մոտ ժամանակներս նա կկանգնի դատարանի առաջ, հայտնում է պարբերականը: