Մերձմոսկվայում զինված հարձակման է ենթարկվել պետավտոտեսչության կետը

Մերձմոսկվայում զինված հարձակման է ենթարկվել պետավտոտեսչության կետը

Ատրճանակներով զինված հանցագործները մերձմոսկովյան Շչոլկովսկի մարզում հարձակվել են չանապարհային ոստիկանությոն կետի վրա: Հանցագործները, որոնք երկուսն են եղել, ոչնչացվել են: Հրազենային վիրավորում է ստացել երկու ավտոտեսուչ, որոնցից մեկը՝ ծանր:



Ինչպես РИА Новости-ին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հարձակվողները միջինասիական ծագում ունեն: Նրանցից մեկը սպանվել է անմիջապես, իսկ մյուսը փոխհրաձգությունից հետո փրձել է թաքնվել: Վիրավոր ավտոտեսուչը, սակայն, հետևել է նրան և գնդակահարել: 



Հարուցվել է քրեակն գործ: Տեղում աշխատում են քննիչները: Մերձմոսկվայի ոստիկանությունը ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով:



Պետավտոտեսչության կետի հարակից անտառային տարածքում հայտնաբերվել են հանցագործների ուսապարկերը՝ անձնական իրերով և փաստաթղթերով; Նրանց անձը հաստատվել է, սակայն այդ մասին չի հայտարարվում՝ հետաքննության շահերից ելնելով:



Առայժմ պարզվում են հարծակման դրդապատճառները: