Մեր մեծամասնությունը սպասում է իր հողերը վաճառելուն. հալեպահայ գործարար

Մեր մեծամասնությունը սպասում է իր հողերը վաճառելուն. հալեպահայ գործարար

“Արեւելքի” անդրադարձը Հալեպի ներկայիս իրականությանը 



 Աւելի մոտիկից ծանոթանալու եւ պարզելու համար, թե Հալեպում այս օրերին ինչ ընդհանուր մթնոլորտ եւ վիճակ է տիրում, «Արեւելքը» զրուցել է հալեպահայ մի գործարարի հետ, ով հասկանալի պատճառներով չի ցանկացել ներկայանալ:



«Մենք բոլորս մեղավոր ենք, որ չկարողացանք պահել Հալեպի հայկական համայնքը: Գաղտնիք բացահայտած չեմ լինի եթե ասեմ, որ հալեպահայությունն էլ իրատես չգտնվեց: Այնպիսի վիճակ է, որ մնացողները մեկ ցանկություն ունեն` ամեն բան թողնել ու հեռանալ: Հիմա մենք սպասում ենք, որ գոնե ռազմական գործողությունները ավարտվեն, կարողանանք մեր հողերը վաճառել եւ այլ տեղ տեղատեղափոխվել` սկզբնական փուլում այդ գումարներով ապրելով, մինչ ոտքի կկանգնենք»,- ասել է հալեպահայ գործարարը:



Վերջինս մեծ հույսեր չունի խաղաղության վերականգնման հետ կապված եւ գտնում է, որ Սիրիայի եւ Հալեպի պատերազմը երկար պատերազմ է եւ խաղաղությունը շուտ չի հաստատվի:



«Արեւելքի» զրուցակիցը նաեւ ներկայացրել է Հալեպից հայության արտագաղթի հիմնական ուղիները ցամաքային ճանապարհով եւ վերջին մարտական գործողությունների պատկերը ռազմական ուսումնարանների թաղամասում:



Նշենք, որ ըստ նույն աղբյուրի, Հալեպում տակավին չկա մշտական էլեկտրականություն, առկա է վառելիքի սղություն, նաեւ մշտական ջրամատակարարում: