Եգիպտոսում գիրուկ հաղորդավարուհներին ազատում են աշխատանքից

Եգիպտոսում գիրուկ հաղորդավարուհներին ազատում են աշխատանքից

Հեռուստաալիքի ղեկավարությունն իր աշատակցուհիների առջև պայման է դրել՝ կամ պետք է նիհարեն մեկ ամսվա ընթացքում, կամ այլևս չեն երևալու կադրում:



Եգիպտոսի պետական հեռուստատեսության 8 հաղորդավարուհու արդեն հեռացրել են ավելորդ քաշի պատճառով, տեղեկացնում է BBC-ն:



Հեռացված կանանցից մեկն ասել է, որ հաղորդավարուհու ավելորդ քաշ ունենալը պետք է որոշի հեռուստադիտողը և ոչ թե հեռուստաալիքի ղեկավարությունը:



Իրավապաշտպանները քննադատել են հեռուստատեսության այս որոշումը՝ հայտարարելով, որ այն ակնհայտ բռնություն է պարունակում կանանց նկատմամբ: