Ռուս օդաչուները կարող են և պարտավոր են ավելի լավ անել իրենց գործը. ԱՄՆ ՌՕՈւ նախարար

Ռուս օդաչուները կարող են և պարտավոր են ավելի լավ անել իրենց գործը. ԱՄՆ ՌՕՈւ նախարար

Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերի ինքնաթիռները կարող են և պարտավոր են ավելի լավ գործել ամերիկյան ռազմանավերին մոտենալիս, հայտարարել է ԱՄՆ ռազմա-օդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը:



«Արհեստավարժ զինվորական օդաչուները մանևրներ չեն կատարում հետախույզ ինքնաթիռների վերևում, շատ ցածր չեն թռչում միջազգային ջրերում գտնվող ռազմանավերի վրայով: Ռուսաստանը կարող է և պարտավոր է ավելի լավ անել այդ, ասել է նախարարը Նյու Յորքում տեղի ունեցած մամլո ասուլիսում, որրը հեռարձակվել է Վաշինգտոնում՝ հատուկ արտասահմանյան լրագրողների համար: