ՆԱՏՕ-ն անհանգստացած է Իրանում Ռուսաստանի զգալի ներկայությունից

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Իրանում Ռուսաստանի զգալի ներկայությունից

ՆԱՏՕ-ում անհանգստացած են Իրանում Ռուսաստանի զգալի ներկայացվածությունից և Սիրիայի նախագահ Բաշար Ասդի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունից, РИА Новости-ին ասել է ալյանսի ներկայացուցիչը:



«Ռուսաստանի զգալի ներկայությունը և Ասադի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը անհանգստություն է առաջացնում: Ռուսաստանի կողմից Սիրիայի չափավոր ընդդիմությանը հասցվող հարվածները չեն նվազեցնում ռիսկերը և տարածաշրջանի անվտանգությանն ուղղված սպառնալիքները»,- ասել է նա:  



Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՌԴ ռազմա-տիեզերական ուժերի Cy-34 ինքնաթիռները, թռչելով Իրանական ավիաբազայից, հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին: