Կիեւը Դոնբասի վրա կհարձակվի օգոստոսի 28-ին. OSTKRAFT

Կիեւը Դոնբասի վրա կհարձակվի օգոստոսի 28-ին. OSTKRAFT

OSTKRAFT վերլուծական կենտրոնը գրում է, որ Ուկրաինայի ղեկավարության մի մասը պլանավորում է Դոնբասի վրա հարձակվել օգոստոսի 28-ին: Որպես հարձակման պատճառ` ծառայելու է ԴԺՀ զինված ուժերի իբրեւ թե հարձակումը կառավարական ուժերի վրա, եւ հաշտության խզումը, որը ստիպելու է Կիեւի իշխանություններին հակադարձ քայլեր ձեռնարկել: Այդ մասին վկայում են նաեւ կառավարական զինուժի վերադասավորումները, որոնք սկսվել էին շաբաթներ առաջ եւ հասել են ավարտական փուլին, որի ընթացքում ծանր եւ հրետանային նոր տեխնիկա է մոտեցվել ԴԺՀ ԼԺՀ սահմանագծին: Նշվում է, որ այդպիսով նաեւ հարձակման կողմնակիցները ցանկանում են հող նախապատրաստել Պորոշենկոյի պաշտոնանկության համար: